ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Կորպորատիվ կառավարում
Բանկի գլխավոր գործադիր տնօրենի աշխատանքի գնահատման սկզբունքներն են.
  • «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի աշխատանքի գնահատման գործառույթը վերապահվում է Բանկի խորհրդին,
  • Բանկի գլխավոր գործադիր տնօրենի աշխատանքների գնահատման գործընթացն իրականացվում է` ելնելով Բանկի հեռանկարային զարգացման ծրագրով պլանավորված առանձին ցուցանիշների (այդ թվում` ակտիվների մեծության, վարկային ներդրումների որակի, շահույթի մեծության, ըստ ընդհանուր կապիտալի և ակտիվների շահութաբերության մակարդակների) կատարողականից, Բանկի ամփոփ գնահատման ՔԱՄԵԼՍ ցուցանիշի մեծությունից, Բանկում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումից, կառավարման իրավասու անձանց կողմից հաստատած ներքին իրավական ակտերի և այլ որոշումների պատշաճ կատարումից, ռիսկերի կառավարման քաղաքականության իրագործումից, վարվող կադրային քաղաքականությունից, Բանկի ընթացիկ գործունեության արդյունավետ կառավարումից և այլն,
  • Բանկի խորհուրդը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի կատարած աշխատանքը գնահատում է խորհրդին պարբերաբար ներկայացվող հաշվետվությունների հիման վրա:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդին կից գործող մշտական հանձնաժողովներ գոյություն չունեն:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների թիվը 30.06.2019թ. դրությամբ 1495 է:

Բանկի աշխատանքային օրերն են՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:30-16:30

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։29.11.2019 10:37
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Հեռ.` (+374 10) 31 88 88
Ֆաքս` (+374 10) 54 34 85
Էլ.-փոստ` acba@acba.am