ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Հայտարարություն քարտային սակագների փոփոխությունների վերաբերյալ
2019-01-18

Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 21-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատներով կատարվող քարտից քարտ փոխանցումների դեպքում կիրառվելու է նոր սակագին՝ «Սպասարկող բանկի միջնորդավճար»՝0.3%, որը գանձվելու է գործարքի կատարման պահին՝ ավելացվելով գործարքի գումարին:


Ընդ որում, «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների դեպքում ևս կարող է կիրառվել «Սպասարկող բանկի միջնորդավճար», որի չափը սահմանվում է տվյալ բանկոմատը սպասարկող բանկի կողմից:

Փոփոխություններ են կատարվել նաև www.arca.am կայքի և բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների համար Բանկի կողմից կիրառվող սակագներում:


Գործող սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարամցվել է ՝ 18.01.2019 11:30
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Հեռ.` (+374 10) 31 88 88
Ֆաքս` (+374 10) 54 34 85
Էլ.-փոստ` acba@acba.am