ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարումներ

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱՐԱԳ

Առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարում կատարելը կտևի ընդամենը մի քանի վայրկյան:

  • ՀԵՇՏ

Կարիք չկա քարտը փոխանցել սպասարկողին, մտցնել այն տերմինալի մեջ, ստորագրել անդորրագիրը, իսկ մինչև 10,000 ՀՀ դրամ վճարումների դեպքում, նաև՝ մուտքագրել Ձեր PIN կոդը:

  • ԱՆՎՏԱՆԳ

Առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարումները օժտված են զեղծարարություններից պաշտպանության հուսալի համակարգով, իսկ որպես լրացուցիչ անվտանգության միջոց, 10,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումների դեպքում անհրաժեշտ է մուտքագրել քարտի PIN կոդը: Միևնույն ժամանակ առանց կոնտակտի տեխնոլոգիայով օժտված քարտերը կարող են կիրառվել քարտի չիպի և մագնիսական ժապավենի օգտագործմամբ գործարքներ կատարելու համար՝ ինչպես նախկինում:




ԱՌԱՆՑ ԿՈՆՏԱԿՏԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ՔԱՐՏԵՐ

Եթե Դուք դեռևս չունեք Բանկի American Express Gold, American Express Blue , American Express Cashback, Visa Gold, Visa Classic, Visa Բարերար, Visa Student, MasterCard Gold, MasterCard UEFA Champions League քարտեր, կարող եք պատվիրել լոգոտիպը կրող նոր քարտն անմիջապես կայքից կամ այցելել Բանկի Ձեր մոտակա մասնաճյուղ:

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԱՌԱՆՑ ԿՈՆՏԱԿՏԻ ՔԱՐՏԵՐՈՎ

  • Փնտրեք այս նշանը դրամարկղի մոտ վճարում իրականացնելիս (նշանի առկայությունը ենթադրում է, որ տվյալ դրամարկղում հնարավոր է իրականացնել վճարում առանց կոնտակտի վճարման մեթոդով):
  • Ստուգեք տերմինալի էկրանին երևացող վճարման ենթակա գումարը:
  • Մոտեցրեք քարտը տերմինալին և սպասեք լուսային և ձայնային ազդանշաններին:
  • Հաշված վայրկյաններ անց Ձեր գործարքը կհաստատվի:
Եթե ցանկանում եք վերցնել վճարման անդորրագրի Ձեր օրինակը, անհրաժեշտ է այդ մասին հայտնել առևտրի կետի սպասարկողին:


ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

  • Ի՞նչ է առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարումը:

Առանց կոնտակտի վճարման տեխնոլոգիայի շնորհիվ Դուք պարզապես ձեռքի մեկ շարժումով իրականացնում եք գործարք բոլոր այն տերմինալների միջոցով, որոնք սպասարկում են ոչ կոնտակտային վճարումները:

Գործարքներն իրականացվում են ժամանակակից ռադիոհաճախականության տեխնոլգիայի շնորհիվ, որի ընթացքում քարտի չիպից ռադիոալիքի միջոցով ուղարկվում է կոդավորված ազդանշան դեպի քարտը սպասարկող տերմինալ: Առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարումը հնարավորություն է տալիս Ձեզ մինչև 10,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով վճարումների իրականացման դեպքում չմուտքագրել PIN կոդ, ինչպես նաև չստորագրել անդորրագիրը:

Հասկանալու համար արդյոք Ձեր քարտը օժտված է առանց կոնտակտի վճարման տեխնոլոգիայով, պարզապես փնտրեք նշանը Ձեր քարտի վրա:

  • Որո՞նք են առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարումների առավելությունները:

Վճարումներն արագ են, հեշտ և կարիք չկա մուտքագրելու PIN կոդ կամ ստորագրել անդորրագիրը:

  • Որտե՞ղ կարելի է օգտագործել առանց կոնտակտի քարտերը:

Ամբողջ աշխարհում օրեցօր ավելանում են առանց կոնտակտի տեխնոլոգիայով սպասարկվելու հարմարավետությունն առաջարկող առևտրի կետերի թիվը, և այսօր առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարումներ իրականացնող քարտերը սպասարկվում են աշխարհի հազարավոր առևտրի և սպասարկման կետերում:

տարբերանշանի առկայությունը առևտրի կետում հուշում է տվյալ քարտերի սպասարկման մասին:

Միևնույն ժամանակ առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարումներ իրականացնող քարտերով կարող եք կատարել նաև չիպային կամ ժապավենային գործարքներ:

  • Ի՞նչ անել, եթե առևտրի և սպասարկման կետում առանց կոնտակտի գործարքը մերժվում է:

Եթե առևտրի և սպասարկման կետում առկա է տարբերանշանը, սակայն որևէ պատճառով ոչ կոնտակտային գործարքը մերժվում է, դուք կարող եք խնդրել սպասարկողին, որպեսզի վերջինս քարտը սպասարկի սովորական չիպային քարտի նման:

  • Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարում իրականացնող քարտ:

Առանց կոնտակտի տեխնոլոգիայով քարտեր ձեռք բերելու համար հարկավոր է այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել քարտի պատվիրման դիմում կամ այցելել բանկի www.acba.am կայքը և լրացնել քարտի online հայտ: Ներկայումս Բանկի կողմից թողարկվող Visa, Master, American Express վճարային համակարգերի քարտերը թողարկվում են առանց կոնտակտի տեխնոլոգիայով;

  • Արդյո՞ք կարող է առանց կոնտակտի տեխնոլոգիայով օժտված քարտով պատահական իրականացվել գործարք, եթե այն գտնվում է գրպանում կամ դրամապանակում:

Ոչ, հնարավոր չէ, քանի որ տվյալ տեսակի քարտով գործարք իրականացնելու համար գանձապահը պետք է մուտքագրի գործարքի գումարը, որից հետո միայն Դուք կարող եք մոտեցնել քարտը տերմինալին (պահելով այն տերմինալից առավելագույնը 4 սմ հեռավորության վրա)՝ գործարքի կատարման համար: Ընդ որում, մի քանի վայրկյանի ընթացքում քարտը չմոտեցենելու դեպքում, գործարքը չի կարող կատարվել:

  • Արդյո՞ք առանց կոնտակտի տեխնոլոգիայով վճարումներ կատարելիս տվյալները պաշտպանված են զեղծարարությունից:

Առանց կոնտակտի տեխնոլոգիայով օժտված քարտերով գործարքներ կատարելը նույնքան ապահով է, որքան չիպային քարտերով գործարքներ կատարելը, քանի որ յուրաքանչյուր գործարքի ժամանակ ձևավորվում է անվտանգության հատուկ կոդ, որի շնորհիվ գործարքի տվյալների գողացման կամ քարտի կրկնօրինակման փորձի դեպքում, այդ տվյալների հետագա օգտագործումը դառնում է անհնար:

Ավելին, առանց կոնտակտի վճարումներն էլ ավելի ապահով են, քանի որ գործարքի իրականացման ժամանակ քարտը գտնվում է Ձեր ձեռքում, ինչը նվազեցվում է այլ անձանց կողմից քարտի համարի կամ այլ տվյալների առևանգման հնարավոր ռիսկերը:

  • Ի՞նչ պետք է անել, եթե առանց կոնտակտի տեխնոլոգիայով քարտը գողացել են կամ այն կորել է:

Քարտը կորցնելու կամ գողության դեպքում անհրաժեշտ է անհապաղ զանգահարել բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն 010 31 88 99 կամ ArCa հեռասպասարկման կենտրոն 010 592 222 հեռախոսահամարներով և բլոկավորել այն:

  • Արդյոք հնարավո՞ր է քարտի գողությունից հետո բլոկավորված քարտով կատարել որևէ գործարք:

Ո՛չ, հնարավոր չէ, նույնիսկ առանց կոնտակտի գործարքի փորձը կմերժվի՝ քարտի բլոկավորված լինելու պատճառով:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։21.05.2020 16:35
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Հեռ.` (+374 10) 31 88 88
Ֆաքս` (+374 10) 54 34 85
Էլ.-փոստ` acba@acba.am