|
Դուք օգտագործում եք Ձեր վարկային գծի միջոցները, մարում դրանք և նորից օգտվում վարկային գծից` Ձեզ հարմար եղանակով:
Քարտատեսակ |
Վարկային գծի առավելագույն սահմանաչափ |
Վարկային գծի տոկոսադրույք |
Պարտադիր ամսական մարում |
Անտոկոս Ժամանակահատված |
American Express Gold Card |
18,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
ՀՀ դրամ արժույթով քարտեր` 18%, արտարժութային քարտեր՝ 17% |
5% |
Մինչև հաջորդ ամսվա 20-ը, գործում է միայն վճարային գործարքների համար |
American Express Blue Card |
2,500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
ՀՀ դրամ արժույթով քարտեր` 17%, արտարժույթային քարտեր 17% |
10% |
Մինչև հաջորդ ամսվա 20-ը, գործում է միայն վճարային գործարքների համար |
American Express Cashback Card |
1,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
ՀՀ դրամ արժույթով քարտեր` 20%, արտարժութային քարտեր 17% |
10% |
Գործարքի ստացման օրվանից 15 օրացույցային օր |
ArCa Classic |
600,000 ՀՀ դրամ |
ՀՀ դրամ արժույթով քարտեր` - առանց գրավային ապահովվածության՝ 19.5%-21%* - գրավային ապահովվածությամբ՝ 18%-21% |
10% |
չի կիրառվում |
ACBA Transfer* |
500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
Առանց գրավային ապահովվածության` - ՀՀ դրամ արժույթով քարտեր` 19.5%-21% Գրավային ապահովվածությամբ` - ՀՀ դրամ արժույթով քարտեր` 18%-21% |
10% |
չի կիրառվում |
ArCa Credit |
5.000.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, որը տրամադրվում է միայն Նվազեցվող սահմանաչափով վարկային գծերի և Չվերականգվող վարկային գծերի դեպքում
|
Առանց գրավային ապահովվածության` - ՀՀ դրամ արժույթով քարտեր` 21%-21,5% Գրավային ապահովվածությամբ` - ՀՀ դրամ արժույթով քարտեր` 18%-21,5% |
համաձայն վարկային գծի պայմանագրի |
- |
ArCa Farmer |
400,000 ՀՀ դրամ կամ 1,000 ԱՄՆ դոլար |
ՀՀ դրամ արժույթով քարտեր` 17.9%, արտարժութային քարտեր 15.9% |
- |
- |
Visa Electron** և Maestro*** |
600,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
Առանց գրավային ապահովվածության` - ՀՀ դրամ արժույթով քարտեր` 19.5%-21% Գրավային ապահովվածությամբ` - ՀՀ դրամ արժույթով քարտեր` 18%-21% |
10% |
չի կիրառվում |
Visa Classic, MasterCard Standard և MasterCard UEFA Champions League, Visa Բարերար |
3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
Առանց գրավային ապահովվածության` - ՀՀ դրամ արժույթով քարտեր` 19.5%-21%* Գրավային ապահովվածությամբ` - ՀՀ դրամ արժույթով քարտեր` 18%-21% |
10% |
Մինչև հաջորդ ամսվա 7-ը, գործում է միայն վճարային գործարքների համար |
Visa Gold և MasterCard Gold |
9,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
Առանց գրավային ապահովվածության` - ՀՀ դրամ արժույթով քարտեր` 19.5%-21%* Գրավային ապահովվածությամբ` - ՀՀ դրամ արժույթով քարտեր` 18%-21% |
10% |
Մինչև հաջորդ ամսվա 14-ը, գործում է միայն վճարային գործարքների համար |
Visa Business |
9,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
ՀՀ դրամ արժույթով քարտեր` 18-20%, ԱՄՆ դոլար արժույթով քարտեր՝ 16-20%, ԵՎՐՈ արժույթով քարտեր՝ 14%-17% |
10% |
Մինչև հաջորդ ամսվա 7-ը, գործում է միայն վճարային գործարքների համար |
*09.09.2019թ-ից Maestro Transfer քարտի թողարկումը Բանկում դադարեցվել է: Քարտի սակագինը տարածվում է միայն գործող Maestro Transfer քարտերի համար: **19.07.2019թ-ից Visa Electron հիմնական, լրացուցիչ և կից քարտի թողարկումը Բանկում դադարեցվել է: Քարտի սակագինը տարածվում է միայն գործող Visa Electron քարտերի համար: *** 09.09.2019թ-ից Maestro հիմնական, լրացուցիչ և կից քարտիթողարկումըԲանկումդադարեցվելէ: Քարտիսակագինը տարածվում է միայն գործող Maestro քարտերիհամար:
|
Քարտով տրամադրվող վարկային գիծը կարող է լինել՝
Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներ, որոնց օգտագործման դեպքում մարումներ կատարելիս վարկային գծի օգտագործման սահմանաչափը վերականգնվում է: Ստանդարտ վարկային գծի դեպքում տոկոսների հաշվարկը կատարվում է օրական կտրվածքով` վարկային գծի օգտագործված մասի վրա, ընդ որում` պայմանագրի գործողության ընթացքում վարկային գծի տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում: Վարկային գծի ժամկետը լրանալուց հետո Բանկի կողմից սահմանված պայմանների բավարարման դեպքում կարող է իրականացվել վարկային գծի ժամկետի երկարաձգում:
Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներ, որոնց օգտագործման ընթացքում յուրաքանչյուր ամիս հավասարաչափ նվազեցվում է վարկային գծի գումարը՝ Բանկի կողմից նախապես սահմանված հավասարաչափ գումարի չափով: Նվազեցվող սահմանաչափով վարկային գծի ամսական մարումը ներառում է նվազեցման ենթակա մայր գումարը և օգտագործված վարկային միջոցների նկատմամբ նախորդ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ հաշվարկված տոկոսների հանրագումարը:
Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներ, որոնց տրամադրումից հետո առաջին տասն օրվա ընթացքում օգտագործման դեպքում մարումներ կատարելիս վարկային գծի օգտագործման սահմանաչափը վերականգնվում է, իսկ վարկային գծի տրամադրումից տասն օր հետո վարկային գիծը դառնում է չվերականգնվող, չօգտագործված միջոցների չափով պակասում է և սահմանվում են մարումներ մինչև վարկային գծի միջոցների ամբողջական մարումը:
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկային գծի օգտագործումը՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետում կատարելու դեպքում:
Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չկատարելու դեպքում չկատարված դրամային պարտավորությունների նկատմամբ հաշվարկվում է տուժանք` օրական 0.13 տոկոսի չափով:
Ձեր կողմից «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների` պայմանագրով սահմանված ժամկետներում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Բանկը 3 (երեք) աշխատանքային օր հետո Ձեր տվյալները (պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին տեղեկությունները) ուղարկելու է վարկային բյուրո:
Վատ վարկային պատմություն ունենալը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկեր ստանալիս:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 31 88 99 շուրջօրյա հեռախոսահամարով: