ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ինտերնետային գործառնությունների իրականացում

Ինտերնետային առևտուրը հնարավորություն է տալիս հարմարավետ գնումներ կատարել տարատեսակ ապրանքների լայն տեսականի ունեցող ինտերնետային խանութներից, որոնք հաճախ առաջարկում են ավելի մատչելի գներ, քան սովորական խանութները: Բացի այդ, որոշակի ծառայություններից օգտվելու համար ուղղակի չի առաջարկվում այլ վճարամիջոց, քան վճարային քարտն է:

Ինտերնետային վճարումների ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ խորհուրդները.

  1. Օգտվե´ք միայն այն կայքերից, որոնց հասցեները սկսվում են "https" հապավումով կամ ունեն "Secure Sockets Layer (SSL)" կրիպտոգրաֆիկ արարողակարգ,
  2. ապահովե´ք Ձեր կողմից սահմանված գաղնտաբառերի գաղտնիությունը,
  3. ապահովե´ք Ձեր քարտի տվյալների գաղտնիությունը,
  4. Ձեր վճարային քարտի տվյալները լրացրեք ինտերնետային կայքերում միայն գնում կատարելու ժամանակ և ոչ մի դեպքում` որևէ այլ նպատակով,
  5. մի՛ անտեսեք ինտերնետային խանութի "Terms and conditions" (Պայմաններ) էջը,
  6. մինչև վճարում կատարելը ուշադրությամբ ընթերցեք տվյալ ինտերնետային խանութի առաքման և ապրանքների վերադարձման պայմանները: Ստուգեք, թե ով է վճարելու ապրանքների առաքման համար և համոզվեք արդյոք ձեռք բերվող ապրանքները ենթակա են վերադարձման ինչ-որ պայմանների դեպքում (օրինակ խոտանի կամ սխալ ապրանքի առաքման դեպքում): Ստուգե´ք` արդյոք տվյալ ինտերնետային խանութը իրակացնում է ապրանքների առաքում դեպի Հայաստան, թե ոչ,
  7. ստուգե´ք, թե արդյոք տվյալ ինտերնետային խանութում հնարավոր է կատարել վճարում Հայաստանում թողարկված քարտերով,
  8. 3D Secure տեխնոլոգիայով սպասարկվող կայքերը հնարավորություն են տալիս անթերի իդենտիֆիկացնել քարտապանին "Verified By Visa" տարբերանշանները կրող կայքերում ինտերնետային վճարումներ իրականացնելիս, քանի որ յուրաքանչյուր իրականացվող վճարում պետք է հաստատվի մեկանգամյա կոդով, որը քարտապանին ուղարկվում է SMS հաղորդագրության միջոցով այն բջջային հեռախոսահամարին, որը նա գրանցել է Բանկում: Միայն ճիշտ կոդի մուտքագրման պարագայում հնարավոր կլինի հաստատել քարտով իրականացվող գործարքը: Նման մեթոդով քարտով զեղծարարությունների իրականացումը գործնականում դառնում է անհնար:
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 25.10.2019 16:38