|
ACBA Mobile բջջային հավելվածը ցանկացած վայրում, ցանկացած պահի Ձեր հաշիվները կառավարելու ամենահարմար տարբերակն է: Եթե Դուք ունեք Smartphone և ինտերնետ հասանելիություն, ապա ունեք նաև հնարավորություն օգտվել ACBA Mobile բջջային հավելվածի առավելություններից: Մենք առավելագույնս հոգ ենք տարել Ձեր հարմարավետության համար.
Բանկը Ձեզ հետ է ամենուր և ամեն ժամ
Դուք կարող եք դիտարկել Ձեր բանկային պրոդուկտները և կատարել վճարային գործարքներ Ձեր Smartphone-ի միջոցով օրվա ցանկացած ժամի աշխարհի ցանկացած կետից: Ընդամենը անհրաժեշտ է մուտք գործել ACBA Mobile հավելված և ընտրել նախընտրելի գործարքը:
Ապահով և անվտանգ հավելված
Ձեր անձնական տեղեկատվության անվտանգությունը շատ կարևոր է մեզ համար: Հավելվածի միջոցով իրականացվող ցանկացած գործարքի կատարում հաստատվում է PIN կոդի մուտքագրմամբ, ինչը լրացուցիչ անվտանգության ապահովման գործիք է:
Ծառայությունների բազմազանություն
Հավելվածը հնարավորություն է տալիս դիտարկելու Բանկում գործող Ձեր բոլոր պրոդուկտները, դրանցով կատարել փոխանցումներ, վճարումներ, ինչպես նաև ստանալ քարտային «Արագ օվերդրաֆտ», Բանկ ուղարկել տեղեկանքի ստացման հայտ, ծանոթանալ Բանկի կողմից սահամնված փոխարժեքներին և անմիջապետ հավելվածի միջոցով կատարել փոխարժեքների հաշվարկներ, ուղարկել և ստանալ հաղորդակցություններ՝ մշտապես լինելով կապի մեջ բանկի հետ:
Հավելվածի փոխարինում
Բջջային հեռախոսի կորստի, վնասման, փոփոխման կամ ուղղակի հավելվածը բջջայինի մեջ կրկին ներբեռնելուց հետո ACBA Mobile-ը ակտիվացնելու համար Բանկի մասնաճյուղ մոտենալու կարիք այլևս չկա: Փոխարինում կատարելու համար անհրաժեշտ է ACBA.am ինտերնետային կայքից Բանկ ուղարկել էլեկտրոնային փոխարինման հայտ: Բանկի աշխատակիցը հնարավորինս կարճ ժամկետում կապ կհաստատի Ձեզ հետ:
Միաժամանակ մի քանի օգտագործող մեկ հավելվածում
ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով հնարավոր է ակտիվացնել մինչև 10 առանձին մուտքանուն, ինչը ենթադրում է, որ, օրինակ, կազմակերպության տնօրենը կամ գլխավոր հաշվապահները, ովքեր կառավարում են մեկից ավելի կազմակերպությունների հաշիվներ, հնարավորություն ունեն ներբեռնել բջջային հավելվածը և ակտիվացնել բոլոր կազմակերպությունների հաշիվները մեկ հավելվածի մեջ: Այսպիսով այլևս անհրաժեշտություն չկա օգտվել մեկից ավելի սարք տոկեններից, մեկ բջջային հավելվածի միջոցով հասանելի կլինեն մինչև 10 կազմակերպությունների հաշիվներ:
Մեկից ավելի մուտքանուններ մեկ բջջային հավելվածի մեջ ակտիվացնելու համար անհրաժեշտ է նախ այցելել Բանկի մասնաճյուղ նոր տվյալներ ակտիվացնելու համար, այնուհետև հավելվածի մուտքային էջի «Գրացվել/Registration» կոճակը սեղմելով լրացնել առաջին մուտքանունը և ակտիվացման կոդը, որը ուղարկվել է Հաճախորդի էլ.հասցեին Բանկի կողմից:
Ինչպե՞ս ակտիվացնել ACBA Mobile բջջային հավելվածը.
ACBA ON-LINE համակարգ և ACBA Mobile բջջային հավելված մուտք գործելու համար օգտագործվում է նույն մուտքանունը և գաղտնաբառը: ACBA ON-LINE մուտք գործելու համար անհրաժեշտ մեկանգամյա թվային կոդը գեներացվում է ACBA Mobile բջջային հավելվածի OTP կամ Տոկեն բաժինների միջոցով:
ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով Դուք կարող եք`