- Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ ավանդի գումարը կարող է ավելացվել ավանդատուի կողմից (բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին երեք ամսիների ընթացքում)
- Ցանկության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել անվճար VISA Classic/MasterCard Standard վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին (հաշիվներին) առկա գումարը (հանրագումարը) հավասար է կամ գերազանցում է 500,000 ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը), կամ անվճար VISA Gold/MasterCard Gold վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին (հաշիվներին) առկա գումարը (հանրագումարը) գերազանցում է 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը):
- Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում յուրաքանչյուր լրացած ամսվա համար ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարը մուտքագրվում է ավանդատուի ավանդային հաշվին, ընդ որում` առաջին վեց ամիսների տոկոսագումարը մուտքագրվում է վեցերորդ ամսվա վերջին: Նշված վեց ամիսների ընթացքում հաշվարկվում և վեցերորդ ամսվա վերջում ավանդատուին միանվագ վճարվում է բոնուս, որը, կախված ավանդի արժույթից, կազմում է ՀՀ դրամի համար 0.13%, ԱՄՆ դոլարի համար` 0.03%, եվրոյի համար` 0.004%, ՌԴ ռուբլու համար` 0.06%-ի չափով (տարեկան)` հաշվարկված համապատասխանաբար այդ ամիսներին ավանդային հաշվին առկա գումարների օրական մնացորդների նկատմամբ**
- Ձեռք բերված ՀՀդրամով, ԱՄՆդոլարով և եվրոյով վճարային քարտին Ձեր ցանկությամբ կարող է կցվել վարկային գիծ՝ տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարի մինչև 95%-ի չափով, որը Դուք կարող եք օգտագործել ավանդային պայմանագրի գործողության ընթացքում
- Ցանկության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել ավանդի գրավադրմամբ American Express Gold կամ American Express Blue վարկային գծով քարտեր՝ ստորև նշված արտոնյալ սակագներով և պայմաններով
Քարտ |
Տարեկան սպասարկման միջնորդավճար |
Վարկային գծի նվազագույն սահմանաչափ |
Ավանդի նվազագույն գումար |
American Express Gold |
35,000 ՀՀ դրամ (50,000 ՀՀ դրամ ստանդարտ սակագնի փոխարեն) |
1 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
- 1,250,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտը միևնույն արժույթով ձեռք բերելու դեպքում
- 1,670,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտն այլ արժույթով ձեռք բերելու դեպքում
|
American Express Blue |
6,000 ՀՀ դրամ (10,000 ՀՀ դրամ ստանդարտ սակագնի փոխարեն) |
180,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
- 225,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտը միևնույն արժույթով ձեռք բերելու դեպքում
- 300,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ քարտն այլ արժույթով ձեռք բերելու դեպքում
|
-
VISA Classic/MasterCard Standard, VISA Gold/MasterCard Gold, American Express Gold/American Express Blue վճարային քարտերին կցված վարկային գծից վճարային գործառնություններ կատարելու և մինչև հաջորդ ամսվա համապատասխանաբար 7-րդ, 14-րդ և 20-րդ օրը մարելու դեպքում դրանց դիմաց տոկոսադրույք չի հաշվարկվում
** Սույն դրույթը տարածվում է 2016թ-ի օգոստոսի 5-ից կնքված ավանդների վրա: Մինչև 2016թ.-ի օգոստոսի 4-ը ներառյալ ԱՄՆ դոլար և եվրո արժույթներով կնքված ավանդների դեպքում վճարվում է բոնուս համապատասխանաբար 0.06 և 0.02 տոկոսի չափով (տարեկան)` հաշվարկված համապատասխանաբար այդ ամիսներին ավանդային հաշվին առկա գումարների օրական մնացորդների նկատմամբ:
Արժույթ
|
Ավանդի տարեկան
անվանական տոկոսադրույք
|
Ավանդի տարեկան տոկոսային
եկամտաբերություն*
|
Բոնուս |
ՀՀ դրամ
|
8.0%
|
8․3%
|
0.13% |
ԱՄՆ դոլար
|
3.5%
|
3.56%
|
0.03% |
Եվրո
|
1.5%
|
1.51%
|
0.004% |
ՌԴ ռուբլի
|
5.0%
|
5.12%
|
0.06% |
* ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ:ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ` Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգ:
Պայմանագրի գործողության ընթացքում վարկային հաշվի քաղվածքը (այս թվում՝ կրկնօրինակը) և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար:
Ավանդի համալրումները կարող եք իրականացնել նաև ACBA Mobile բջջային հավելվածով՝ ընդամենը մի քանի սեղմումով:
Տոկոսագումարների հաշվարկման օրինակ`
Եթե Դուք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ 2 տարի ժամկետով ներդնեք Կուտակվող ժամկետային ավանդ 50,000 ՀՀ դրամի չափով և յուրաքանչուր ամիս կատարեք ավելացումներ 10,000 ՀՀ դրամի չափով, ավանդի գործողության ժամկետի ավարտին Դուք կտնօրինեք 284,889 ՀՀ դրամ:
Ավանդի գումարը (ՀՀ դրամ) |
Ամենամսյա մուծումների չափը
(ՀՀ դրամ)
|
Գումարը, որը Դուք կունենաք հարկումից հետո |
6 ամիս անց |
12 ամիս անց |
24 ամիս անց |
50,000 |
10,000 |
82,532* |
147,599 |
284,889 |
100,000 |
25,000 |
180,428 |
342,140 |
683,368 |
200,000 |
50,000 |
360,855 |
684,280 |
1,366,736 |
* Աղյուսակում արտացոլված տվյալները կարող են տարբերվել ավանդային հաշվիչով ստացված տվյալներից, քանի որ արտացոլված տվյալները հաշվարկված են կամայական ամսաթվի օրինակով:
Ծանոթացեք ավելի մանրամասն՝
* 1,000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը:
- Ավանդ ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- Անձը հաստատող փաստաթուղթը
- Հանրային ծառայությունների համարանիշ կամ համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
- Տոկոսագումարը հաշվարկվում է օրական՝ հաշվին առկա մնացորդի նկատմամբ։
- Ավանդային հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ՝ ավանդատուի ավանդային հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով։ Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է այլ բան, ապա տպվում է հայտարարություն այդ մասին։
- Ավանդը ձևակերպվում է Բանկի մասնաճյուղերում,
- Բանկն ավանդի գումարի վրա տոկոսագումարները հավելագրում է ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը։ Այն դեպքում, երբ ավանդի և նրա տոկոսագումարների վճարման օրը համընկնում է Բանկի ոչ աշխատանքային օրվան, վճարումն իրականացվում է հաջորդող աշխատանքային օրը, սակայն ոչ աշխատանքային օրերի համար լրացուցիչ տոկոսագումարներ չեն հաշվարկվում։
- Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով՝ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված տվյալ օրվա միջին փոխարժեքով։ Հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարները կարող են վճարվել ավանդի արժույթով։
- Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը։ Այն դեպքում, երբ նախատեսված է այլ բան, ապա տրվում է հայտարարություն այդ մասին։
- Ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետից շուտ գրավոր ձևով դրամային ավանդը Բանկից պահանջելու դեպքում 1 բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները՝ տարեկան 1%-ի չաով։
- Ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետից շուտ գրավոր ձևով արտարժութային ավանդը Բանկից պահանջելու դեպքում 1 բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները՝ տարեկան 0,1%-ի չաով։
- Ավանդային պայմանագրի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո ժամկետային ավանդի գումարը չպահանջելու դեպքում, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով։ Այն դեպքում, երբ նախատեսված է այլ բան, ապա տրվում է հայտարարություն այդ մասին։
- Որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրում նախատեսված հանգաանքները վրա հասնելուց հետո հետ ստանալու պայմանով ներդրված ավանդի պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը Բանկը չի կարող միակողմանիորեն նվազեցնել։ Այն դեպքում, երբ նախատեսված է այլ բան, ապա տրվում է հայտարարություն այդ մասին։
Ֆինանսական օգնական՝

fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: