ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ֆրանսիական համալսարանի ուսանողները կրկին հյուրընկալվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկում
2019-04-12

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Մարքեթինգ» և «Իրավաբանական» ֆակուլտետների 3-րդ կուրսի ուսանողներին։


Այցը կայացել է համալսարանի կողմից իրականացվող «Անհատական և մասնագիտական նախագիծ» առարկայի շրջանակում, որի ընթացքում բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները տեսական և գործնական դասընթաց են անցկացրել:


Շարունակական ուսուցման, ինքնաուսուցման համակարգը բանկի մարդկային ռեսուրսների կառավարման հիմնաքարերից է: Սա առաջին անգամը չէ, որ բանկը հյուրընկալում է ուսանողների և նրանց փոխանցում թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ, իսկ ֆրանսիական համալսարանի ուսանողները Բանկի մշտական հյուրերն են:


ԱԿԲԱ
-ԿՐԵԴԻՏԱԳՐԻԿՈԼԲանկում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար դասընթացների կազմակերպումը մեկնարկել է 2016թ.-ին: Համագործակցության շրջանակում ֆրանսիական համալսարանից ավելի քան 20 ուսանողական խումբ արդեն այցելել է Բանկ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։15.04.2019 10:49
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Հեռ.` (+374 10) 31 88 88
Ֆաքս` (+374 10) 54 34 85
Էլ.-փոստ` acba@acba.am