ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՊԵԿ-ից հավաստագիր է ստացել
2019-11-26

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրվել է ‹‹Օրինապահ հարկ վճարողի›› հավաստագիր:


Հավաստագիրը Բանկին տրվել է 2018 և 2019 թթ. պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունների ամբողջական և ճիշտ կատարման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվարկների և հաշվետվությունների ճշգրիտ ներկայացման և իրավախախտումների բացակայության համար:


‹‹ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մշտապես նպաստել է Հայաստանում տնտեսության զարգացմանը: Բանկն իր գործունեության շուրջ քսանհինգ տարիների ընթացքում գործելով օրինականության սահմաններում, եղել է օրինապահ հարկ վճարող և այս նույն ձեռագրով էլ շարունակելու է իր աշխատանքները››,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր հաշվապահ Արմեն Հակոբյանը:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ստեղծվել է 1996թ.-ին և այժմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Երևանում և բոլոր մարզերում, ունի 60 մասնաճյուղ և ավելի քան 1500 աշխատակից:

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 26.11.2019 18:25