ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Գյուղատնտեսական վարկերի հայտերը կընդունվեն միայն օնլայն տարբերակով
2020-04-16

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում է աշխատել հատուկ ռեժիմով և իրականացնել մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսական վարկերի տրամադրումը:


Գործընթացը հաճախորդների համար առավել հարմարավետ ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև մասնաճյուղերում կուտակումներից խուսափելու և առողջապահական անվտանգության նորմերը պահպանելու նպատակով Բանկը պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի ստացման համար հայտերն այսուհետ կընդունի միայն առցանց տարբերակով:


Գյուղատնտեսական վարկի դիմումը կարող եք լրացնել հետևյալ հղմամբ` առցանց դիմում հայտ։


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանի բանկային համակարգում գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարն է: Իր ստեղծման օրվանից մինչ օրս այս ոլորտի զարգացմանը նպաստելը Բանկի համար ունի ռազմավարական նշանակություն: Բանկը հավատարիմ է իր քաղաքականությանն ու շարունակելու է իր ներդրումն ունենալ գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման գործընթացում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։16.04.2020 16:17
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Հեռ.` (+374 10) 31 88 88
Ֆաքս` (+374 10) 54 34 85
Էլ.-փոստ` acba@acba.am