ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր
2020-06-05

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է #կրիրդիմակ, #փրկիրկյանքեր #acbacares խորագրով մրցույթ, որի 5 հաղթողները նվեր կստանան նոթբուք:


Պատասխանատու և կազմակերպված վարք ցուցաբերելու դեպքում բոլորս կարող ենք վերադառնալ մեր բնականոն կյանքին հնարավորինս շուտ՝ շարունակելով ապրել այնպես, ինչպես ապրում էինք մինչ համավարակի բռնկումը: Միասի՛ն պահպանենք առողջապահական անվտանգության բոլոր կանոնները, կրե՛նք պաշտպանիչ դիմակ և ձեռնոց, պահպանե՛նք անհրաժեշտ սոցիալական հեռավորություն:


Մրցույթին
հնարավորություն ունեն մասնակցելու Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական ցանցերի հայաստանյան օգտատերերը՝ կատարելով մի քանի պարզ գործողություն:
Օգտատերերը սոցիալական ցանցի իրենց էջերում պետք է լուսանկարներ հրապարակեն (քանակի սահմանափակում առկա չէ)` պահպանելով հետևյալ կանոնները.

  • կրել պաշտպանիչ դիմակ,
  • տեղադրել լուսանկարը public եղանակով,
  • նշել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջը (Tag անել),
  • օգտագործել #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares հաշթեգերը:


Մրցույթի հաղթողները կպարզվեն պատահականության սկզբունքով. մեկ օգտատիրոջ կողմից տարբեր իրավիճակներում որքան շատ լինեն լուսանկարները, հաղթելու հնարավորությունն այնքան մեծ կլինի:

Ամբողջական պայմաններին ծանոթացեք այս հղմամբ՝ Մրցույթի պայմաններ


Մրցույթը կավարտվի հունիսի 30-ին (ներառյալ) և կամփոփվի հուլիսի 10-ին՝ Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

Հոգ տանելով մեր հաճախորդների մասին՝ հորդորում ենք օգտվել

  • ACBA Mobile հավելվածի ծառայություններից,
  • Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարամցվել է ՝ 05.06.2020 18:47
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Հեռ.` (+374 10) 31 88 88
Ֆաքս` (+374 10) 54 34 85
Էլ.-փոստ` acba@acba.am