ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի գրաֆիկներում փոփոխություններ կատարելու մասին
2020-04-02

Հոգ տանելով հաճախորդների մասին և ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել սուբսիդավորման ծրագրերով տրամադրված գյուղատնտեսական վարկերի գրաֆիկներում ևս կատարել փոփոխություններ՝ ի նպաստ հաճախորդների:


Ըստ այդմ՝

  • ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված վճարումը չկատարած հաճախորդների մարման ենթակա մայր գումարների վճարումները համամասնորեն կբաշխվեն վարկի հետագա մարումների միջև,
  • ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված վճարման ենթակա տոկոսագումարները կտեղափոխվեն գրաֆիկով սահմանված հաջորդ՝ հերթական մարման ամսաթիվ՝ շարունակելով վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկել տոկոսագումարներ։

Այն հաճախորդները, ովքեր ս․թ․ մայիսի 15-ից հետո վերը նշված կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված։

  • ս.թ մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ավարտվող սուբսիդավորման ծրագրերով տրամադրված վարկերի գրաֆիկները կմնան անփոփոխ, սակայն Բանկին դիմելու դեպքում կցուցաբերվի անհատական մոտեցում՝ բիզնեսում առաջացած խնդիրներին ողջամիտ լուծումներ տալու նպատակով:


Այնուամենայնիվ, եթե նշված փոփոխություններից հետո հաճախորդները կցանկանան դիմել Բանկին վարկի մարման գրաֆիկի վերանայման և փոփոխման նպատակով, հաճախորդներից գումար չի գանձվի:


Հարցերի
դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։02.04.2020 16:14
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Հեռ.` (+374 10) 31 88 88
Ֆաքս` (+374 10) 54 34 85
Էլ.-փոստ` acba@acba.am