ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Միացիր մեծ մրցավազքին. անկանխիկ գործարքների արշավ
2020-06-22

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է «Միացի՛ր մեծ մրցավազքին» անկանխիկ գործարքներ իրականացնելու արշավ:

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի թողարկած Visa քարտերով կատարել ընդհանուր 300 հազարից մինչև 1 մլն դրամի սահմանում նվազագույնը 30 անկանխիկ վճարում:


Ըստ կատարված վճարումների չափի, հնարավոր է ստանալ
՝

  • 300,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝
    • Xiaomi Redmi ապրանքանիշի Power bank,
    • նոթբուքի համար նախատեսված պայուսակ,
    • web տեսախցիկ,
  • 500,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝
    • JBL ապրանքանիշի բարձրախոս,
    • Marshall ապրանքանիշի ականջակալ,
    • նոթբուքի համար նախատեսված ուսապարկ,
  • 1,000,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝
    • AirPods2 ականջակալ,
    • Samsung Earbuds Plus ականջակալ,
    • JBL ապրանքանիշի բարձրախոս:

Նշված պայմաններով գործարքներ կատարելուց անմիջապես հետո անհրաժեշտ է գրանցվել acba.am/visa-promo հարթակում ՝ նվերներից որևէ մեկն ընտրելու համար: Նվերների քանակը սահմանափակ է:


Քարտից քարտ փոխանցումները, ինտերնետային գործարքները (բացառությամբ հայաստանյան բանկերի կողմից սպասարկվող առցանց հարթակներում կատարված վճարումները), կոմունալ վճարումները, էլեկտրոնային դրամապանակների միջոցով կատարվող գործարքները և բջջային օպերատորների գրասենյակներում կատարվող վճարումները չեն համարվի գործառնություններ:


Անկանխիկ վճարումների կատարումը ոչ միայն խնայում է Ձեր ժամանակը, այլ նաև հեշտ է, արագ ու ապահով:

Բոլորիդ մաղթում ենք հաճելի և շահավետ գնումներ:


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներով (010 31 88 88, 010 31 99 99) կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեսյբուքյան էջին:


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարամցվել է ՝ 11.08.2020 10:45
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Հեռ.` (+374 10) 31 88 88
Ֆաքս` (+374 10) 54 34 85
Էլ.-փոստ` acba@acba.am